կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 20:25
Հասարակություն

«Խնձորանոց» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

«Խնձորանոց» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Փետրվարի 13-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ «Խնձորանոց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 57 SS 007 (վարորդ՝ Տ. Ս.), ՎԱԶ-21014 մակնիշի 35 AC 394 (վարորդ՝ 1957թ. ծնված Վ. Շ.) և Toyota Corolla մակնիշի 01 SA 010 (վարորդ՝ Ն. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1997 թ. ծնված Ք. Հ.-ը և ՎԱԶ-21014 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները: