|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:z
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Մեհրաբյան) և «Pajero» (վարորդ` Միրա Շ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել մոտակայքում կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային:
«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Շահանե Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: