|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
1986թ. մարտի 3-ը հռչակվեց Գրողների միջազգային օր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ 1921-ին Լոնդոնում հիմնվեց PEN ակումբը, որը հռչակում էր խոսքի և իրավունքի ազատություն, խրախուսում գրական կապերի հաստատումը, իսկ հետագայում վերածվեց ասոցիացիայի` թարգմանչուհի Աննա Հակոբյանի գլխավորությամբ:
«Պետական բյուջեից տարեկան 140 մլն դրամ է հատկացվում` 200-250 գիրք տպագրելու համար: Պետության մասնակցությունը և խոշոր համաժողովները գիրքը քարոզելու լավագույն հարթակ են համարվում: Չմոռանանք, որ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվեց: Այժմ Հրատարակիչների ազգային ասոցիացիան ևս համախմբված է աշխատում»,- ասաց Անանյանը:
Գրողների միության նախագահը հավելեց, որ արդի հայ գրականությունը համընթաց է աշխարհի գրականությանը, սակայն, ըստ նրա, չլուծված է մնում հոնորարի խնդիրը:
Ի դեպ, Անանյանը տեղեկացրեց, որ ապրիլի 15-20-ը Երևանում առաջին անգամ կկազմակերպվի Պոեզիայի միջազգային փառատոն. «50 երկրներից Հայաստան կժամանեն գրողներ, և սա կլինի Երևանը գրքի մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ իրականացվող միջոցառումների վերջին ակորդը»: