կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 23:45
Մշակույթ

Վաղը Թատրոնի միջազգային օրն է

Վաղը Թատրոնի միջազգային օրն է

Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է, որը նշվում է` սկսած 1956թ.:

 

Ինչպես տեղեկացնում է մշակույթի նախարարության հասարակայնության հետ վարչությունը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին` նշելով, որ օրը մեր մշակութային տոնացույցի սիրված տոներից է:

 

«Հայ մշակութային-հասարակական կյանքում միշտ էլ առանցքային տեղ է գրավել թատրոնն ու նրա անխոնջ մշակը: Հայ մարդը բոլոր ժամանակներում ձգտել է իրեն հուզող խնդիրների եւ հարցերի պատասխանները փնտրել բեմում. այդ է պատճառը, որ դերասանը, բեմադրիչը եւ, ընդհանրապես, թատրոնի աշխատողը մշտապես մեծ հարգանք եւ բարձր համարում է վայելել մեր հասարակությունում»,- նշված է նախարարի ուղերձում:

 

Նախարարը կարծում է` թատրոնը արվեստների մի զարմանահրաշ համալիր է, որտեղ ներդաշնակվում են գրականությունը, երաժշտությունը, պարարվեստը, կերպարվեստը, արվեստի մյուս տեսակները:

 

«Աշխարհին թատերական գործիչների մի ամբողջ աստղաբույլ տված ժողովուրդը հարկ է, որ ունենա նրանց անվանն ու վաստակին արժանի թատրոն: Եվ այս քաղաքականության արդյունքում` Հայաստանում ցանկացած տարիք ու նախասիրություն ունի իր թատրոնը»,- նշել է Հ. Պողոսյանը:

 

Նշենք նաեւ, որ արդեն 11-րդ անգամ մարտի 27-ին կանցկացվի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: