կարևոր
33433 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-26 13:43
Մշակույթ

«Հանուն հայրենիքի հարատևման» գրական մրցանակաբաշխությունը՝ ՀՀ Գրողների միությունում

Երկրորդ տարին է, որ ՀՀ Գրողների միությունն ու «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը անցկացնում են ամենամյա գրական մրցանակաբաշխություն։ Այս տարի այն կրում էր «Հանուն հայրենիքի հարատևման» խորագիրը՝ նպատակ ունենալով օժանդակելու հայ գրողին ու խթանելու ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը։

Հունիսի 25-ին Գրողների միությունում տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։ Ստեղծագործությունները երեք ժանրերում էին՝ արձակ, պոեզիա և մանկապատանեկան-հեքիաթ, պատմվածք կամ բանաստեղծական շարք։ Ժուրին գնահատել է ընդհանուր առմամբ 30 ստեղծագործություն, որոնք մրցույթին ներկայացվել էին անանուն ու գրանցվել միայն ծածկագրերով։

«Արձակ» անվանակարգի առաջին մրցանակակիրը Ֆելիքս Բախչինյանն էր, «Պոեզիա» անվանակարգինը՝ Հերմինե Ավագյանը, իսկ ժուրիի որոշմամբ «Մանկապատանեկան» անվանակարգում առաջին մրցանակ չի շնորհվել։

Մանրամասն՝ տեսանյութում