Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի գրողների միության վարչությունն ու նախագահությունը դիմում են աշխարհի գրական-մշակութային կազմակերպություններին, գործիչներին՝ շեշտելով, որ ադրբեջանցի չակերտավոր բնապահպանների՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բնապահպանական հորինովի խնդիրներով փակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ծանր սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակում են նաև գրողների միության անդամները:
Տարածած հաղորդագրության մեջ միությունը ակնկալում է միջազգային կազմակերպությունների ձայնի ուժգին ալիքը, այլապես այսպիսի «բնապահպաններ» մի օր հայտնվելու են իրենց երկրների ճանապարհներին:
«Զարմանալի է՝ ո՞ւր էին այդ բնապահպանները, երբ ֆոսֆորի ռումբեր էին նետում Լեռնային Ղարաբաղի անտառների, բեկորային ռումբեր էին նետում քաղաքացիական շենքերի, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների վրա: Երևի այդ ժամանակ սելֆի էին անում Ռամիլ Սաֆարովի հետ: Բարեբախտաբար, աշխարհի բարեսիրտ մարդիկ, օրինասեր միջազգային կազմակերպությունները և երկրները իրենց ձայնն էին բարձրացնում այս մարդկային, ցեղասպան, դարերով մշակված գործողությունների դեմ: Լեռնային Ղարաբաղում գրողների միության անդամները ծանր սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակում են: Նրանցից ոմանք ծեր են, հիվանդ և բուժօգնության ու աջակցության կարիք ունեն»: