Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հասարակական կազմակերպություններին պետության կողմից աջակցություն ցուցաբերելու գործընթացի հետ կապված հարցեր են հնչեցվել երեկ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ:
Լրագրողներին հետաքրքրել է, թե ինչու ամեն տարի ԼՂՀ գրողների միությանը տրվող ֆինանսական աջակցության չափը մի քանի անգամ գերազանցում է մյուս ՀԿ-ներին եւ ստեղծագործական միություններին հատկացվող գումարները: Սպարտակ Թեւոսյանը, իհարկե ,այդ հարցի պատասխանը չտվեց, այլ ասուլիսին ներկա՝ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետին առաջարկեց տեղեկացնել ՀԿ-ներին, որ ներկայացնեն ծրագրեր, որոնցից դրական եզրակացություն ստացողներին էլ կտրամադրվի ֆինանսական աջակցությունը: «Այսօրվա դրությամբ ոչ մի հասարակական կազմակերպության դեռ գումար չենք հատկացրել»,- տեղեկացրել է ֆինանսների նախարարը:
Իսկ թե ինչու է նախապատվությունը միշտ տրվում գրողների միությանը՝ հարցի պատասխանը ոչ ոք դեռ չի տվել, չնայած հարցը շատ է հնչեցվել:
Հիշեցնենք, որ գրողների միության նախագահը Վարդան Հակոբյանն է, ով նաեւ ղեկավարում է «Գրիգոր Նարեկացի» մասնավոր համալսարանը: