Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի գրողների միությունը ցավակցական ուղերձ է հղել Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի մահվան կապակցությամբ:
«Հայաստանի գրողների միությունը խոր ցավով տեղեկացավ Արցախի գրողների միության նախագահ, տաղանդաշատ բանաստեղծ, քաղաքական-հասարակական գործիչ, Արցախյան շարժման երևելի լիդերներից Վարդան Հակոբյանի մահվան գույժը։
Անասելի ու բարձր է նրա դերը Արցախի գրական կյանքի կազմակերպման ու գրականության հանրահռչակման ասպարեզում։ Համահայկական նշանակության սիրելի ու սիրված անուն էր, նրա գլխավորությամբ Արցախում կայացվել են միջազգային ու սփյուռքահայ գրողների փառատոններ։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են աշխարհի շատ լեզուներով։ Վարդան Հակոբյանի մարդկային կերպարը առինքնող էր ու ձգող։ Եղբայրաբար իմ ցավակցությունն եմ հայտնում, երկար տարիների ընկերոջս կորուստը չի ասվի բառերով։ Մխիթարական է, որ նրա գործն անմահ է և մշտակա Արցախի հետ։
Ցավոք առկա վիճակը թույլ չի տալիս Հայաստանից նրա երկրպագուների, գնահատողների ու գրական ընկերների ներկա լինելը մեր սիրելի Վարդան Հակոբյանի հուղարկավորությանը։ Մեր գրողները ձեզ հետ միասին հրաժեշտ կտան ՀԳՄ-ում։
Թող աշխարհը իմանա Ադրբեջանի շրջափակումը ինչ հարված հասցրեց նրա սրտին։ Սիրտ, որ բաբախում էր մարդկության հանդեպ մեծ սիրով»։