|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ երեկոյան Ադրբեջանի գրողների միությունում ծեծկռտուք է սկսվել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աղմկահարույց վեպի պատճառով. տեղեկացնում է Regnum գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական Bizim yol թերթը:
Գրողների եւ գրաքննադատների հանդիպման ժամանակ քննադատ Ասադ Ջահանգիրը իր աջակցությունն է հայտնել Այլիսլիին, ինչն առաջացրել է գրող Էլչին Հուսեյնբեկլիի զայրույթը: Նրանց միջեւ վեճ է ծագել, որի ընթացքում գրաքննադատը շիշ է նետել գրողի կողմը: Շիշը, դիպչելով պատին, կոտրվել է, բեկորներից վիրավորվել է գրողների միության քարտուղարը:
Հիշեցնենք, որ «Քարե երազներ» ստեղծագործությունը նվիրված է Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակված հայերին: Նախաբանում գրված է. «Նվիրվում է իմ երկրացիների հիշատակին, որոնք իրենցից հետո թողեցին անարցունք մնացած ցավ»: Վեպում զուգահեռներ են տարվում 1919 թվականին Ագուլիսի հայերի ոչնչացման եւ Սումգայիթի ու Բաքվի կոտորածների միջեւ: