կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-07 14:45
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

ՀՀԿ-ի մանիներից

Նախագահի իզը,

Նախագահի իզը,

Տեսնեմ՝ Սերժը գալիս է,

Շարֆը գցեմ վիզս:

 

ՀՀԿ-ական հրահանգ

Ասում են՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանձնարարել է համապատասխան գյուղապետին՝ այնպես անել, որ Մովսեսում գոնե փետրվարի 18-ին խիարները թարս չաճեն:

 

Այլայլիկ

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի մշտապատրաստ իշխանագովությունը նկատի ունենալով՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նրան «դայլայլիկ Շարմազանով» է անվանել: Դա լսելուց հետո, ասում են, Շարմազանովն այլայլիկ է եղել:

 

«Ֆարշ»

Ասում են՝ ՀՀԿ-ի շարֆերն այնքան մոդայիկ են դարձել, որ որոշ ճարպիկներ սկսել են ընդհատակյա՝ «ֆարշ» շարֆեր արտադրել: Պահանջարկը մեծ է հատկապես ՕԵԿ-ականների շրջանում՝ նախընտրական հանդիպումների ժամանակ շարֆերով նրանք ծածկում են ճակատները:

 

Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը

Գագիկ Ծառուկյանի անակնկալ այցը Ազգային ժողով որոշ, այսպես կոչված, ուժեր կապում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, մինչդեռ դա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հերթական ակցիան էր:

 

Անկապ

Գ. Ծառուկյանի անակնկալ հայտնվելը Ազգային ժողովի նիստերի դահլիճում հոգեբանորեն ծանր է ազդել հատկապես Ն. Զոհրաբյանի վրա. տիկինն սկսել է անկապ խոսել: Օրինակ՝ նա նաև հայտարարել է, որ Ծառուկյանն այսուհետ ամեն օր կայցելի ԱԺ:

 

Ներկուսակցական

Ականատեսները պատմում են, որ երբ Գ. Ծառուկյանն անակնկալ հայտնվել է ԱԺ նիստերի դահլիճում, ԲՀԿ-ական որոշ պատգամավորուհիներ տեղում ուշագնաց են եղել: Բժշկագիտությունը դեռ չի պարզել՝ ինչից:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ