|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի արդյունքում նախագահի ընտրությունները կարող են հետաձգվել` համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի երկրորդ կետի: Ընտրությունների հնարավոր հետաձգմանն անդրադարձել է ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ով այս պահին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ գտնվում է հիվանդանոցում: Հովիկ Աբրահամյանը չի բացառել ընտրությունների հետաձգվելու հնարավորությունը, ինչը կախված կլինի դեպքերի ընթացքից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եղածը որակել է բացահայտ սադրանք` նախեւառաջ ուղղված իշխանություններին:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը վերակենդանացման բաժնում է, վիճակը կայուն է:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են համապատասխան մասնագետներ: