|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` չի՞ պատրաստվում, արդյոք, կառավարությունն անցնել այլընտրանքային էներգիայի միջոցներին` էներգետիկ ոլորտի սոցիալական հետևանքները մեղմելու համար, նախարարը պատասխանեց. «Անցնելու ենք պարտադիր»:
Մեր հարցին, թե ե՞րբ են անցնելու, պատասխանեց. «Դա կոնկրետ վաղվանով կամ մյուս օրվանով չի, որ ասեմ` երբ»:
Մեր մյուս հարցերին նախարարը չպատասխանեց` ձեռքով փակելով ու իջեցնելով տեսագրող սարքը: Այս էլ որերորդ անգամ նախարարը կարևոր հարցերին խուսափում է պատասխանել` ասելով. «Դե էսպես լուրջ հարցերը փողոցում չեն տալիս, եկեք կզրուցենք»:
Մինչ այդ, լրագրողի հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է էլեկտրաէներգիան հետագայում էլի թանկանա, նախարարը այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել, հաշվարկներ պետք է արվեն: Այն, ինչ հնարավոր է, կանենք, որ չթանկանա: Եթե հնարավորություն եղավ չթանկացնելու, չենք թանկացնի»: