|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Միջազգային օլիմպիական կոմիտեին խնդրել է, որ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական ամառային խաղերը մեկ տարով հետաձգվեն, ինչի Միջազգային օլիմպիական կոմիտեին համաձայնել է. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով։
Ըստ լրատվականի՝ Սինձո Աբեն նշել է, որ Օլիմպիական խաղերը չեն չեղարկվում, այլ՝ միայն հետաձգվում են: Միևնույն ժամանակ նա նաև տեղեկացրել է, որ Տոկիոն կանցկացնի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը՝ ի նշան կորոնավիրուսի դեմ հաղթանակի:
Հավելվում է՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարը Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակահատված չի նշել, բայց շեշտել է, որ մարզական միջոցառումները կանցկացվեն 2021-ի ամռանից ոչ շուտ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ միևնույն պատճառով խաղերին մասնակցությունից հրաժարվել էին Ավստրալիան և Կանադան։