Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում հերքեց «Չորրորդ ինքնիշխանությունում» տպագրված հոդվածն այն մասին, թե իբր ինքը գնացել է նախագահի մոտ եւ խնդրել խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ-ական ցուցակում իրեն էլ ընդգրկել:
«Որպես կանոն` ամենահետաքրքիր եւ արտառոց բաները «Չորրորդ ինքնիշխանությունից» եմ լսում, թեեւ այդ թերթը երբեւէ չեմ ընթերցում»,- նշեց Խոսրով Հարությունյանը եւ հավելեց, որ ընդունելության մասին այդ լուրը հեշտությամբ կարող ենք ստուգել նախագահականից:
«Զանգ եք տալիս նախագահական եւ Ձեզ տեղեկանք են տալիս, թե Խոսրով Հարությունյանը վերջին անգամ երբ է ընդունելության եղել նախագահականում»,- ամենայն լրջությամբ բացատրեց նա, իսկ հետո էլ վստահեցրեց, որ նման ընդունելություն վերջին անգամ եղել է 2 տարի առաջ:
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը նկատեց նաեւ, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ ՀՔԴԿ-ի եւ ՀՀԿ-ի սերտ համագործակցությունը:
«Բնական է, որ այդ համագործակցությունը չի ընդհատվի նաեւ ընտրությունների ժամանակ, այսինքն` այդ համագործակցությունը կստանա որոշակի կոնկրետություն, իսկ թե ինչպիսի՞ն կլինի, համագործակցության ո՞ր ֆորմատով` դեռ քննարկված չէ»,- հավելեց նա եւ չբացառեց, որ, իրոք, կարող է լինել ՀՀԿ-ի ցուցակում, ինչն էլ, ըստ նրա, «կլիներ համագործակցության տրամաբանական շարունակությունը»: