|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր լրագրողների հետ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը զրուցել է Ռուսաստանում 2014թ. հունվարից ուժի մեջ մտած նոր օրենքի մասին, ըստ որի՝ առանց վիզա ՌԴ մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր` յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դա մի ընթացակարգ է, որն ընդունվել է Ռուսաստանի կողմից, և այն պետք է հարգել:
Հարցին՝ արդյո՞ք Մաքսային միության անդամ դառնալը փոփոխություններ կմտցնի ՀՀ քաղաքացիների համար` վերոնշյալ օրենքի առումով, ԱԳ նախարարը պատասխանեց. «Մաքսային միությունը վերաբերում է ավելի շատ տնտեսական կարգի հարցերին, քան այդ կարգի հարցերին: Բայց չեմ բացառում, որ կլինեն ինչ-որ գործընթացներ ու զարգացումներ»:
Ինչ վերաբերում է կարծիքին, թե Մաքսային միությանն անդամակցությունը հրապարակային չի արվել, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ եթե այդ բանակցությունները ընթանային մամուլի միջոցով, դրանք արդեն բանակցություններ չէին լինի: «Բանակցությունները գաղտնի չեն եղել, պարզապես աշխատելու կարգն է այդպես»,- ասաց նախարարը: