|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի համար տեղի ունեցող պաշտոնանկությունները սովորական գործընթաց են:
«Ժողովուրդը միշտ ցանկանում է, որ դեմքեր փոխվեն, բայց հենց նախագահը փոխում է այդ դեմքերը, վայնասուն է բարձրանում, թե դա ինչ պաշտոնանկություններ են: Դա շատ ճիշտ ու տեղին կադրային քաղաքականություն է, ու դա պետք է ողջունել: Իսկ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր լավ չեն աշխատում ու չեն արդարացնում մեր հույսերը, պետք է ազատեն իրենց պաշտոնները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:
Նա, սակայն, չցանկացավ անուններ տալ եւ նշել, թե ովքեր են «վատ աշխատողները», միայն նշեց, որ ինքը կցանկանար, որ պաշտոնանկությունները շարունակվեն: