|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Մասիսից մեծամասնականով պատգամավոր ընտրված բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, որը հաղթեց այդ կողմերում հայտնի ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանին, վերջերս բավականին աչքի ընկնող վարքագիծ է դրսևորում ոչ միայն «այլընտրանքային» իր քվեարկություններով, փեսայի հետ կապված ծեծկռտուքի պատմությամբ, այլև կառավարության նկատմամբ ունեցած «լիչնի նեպրիյազնով». գրում է «Հրապարակը»:
Նախորդ քառօրյային, երբ շատ մեծ էր հավանականությունը, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի, իսկ երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ամբիոնին մոտեցավ` եզրափակիչ ելույթի համար, խիստ «դեմոնստրատիվ» դուրս եկավ դահլիճից` դուռը շրխկացնելով: ՀՀԿ-ականները եզրակացրել էին, թե որոշակի «առնետավազք» է սկսվում իրենց մոտից, սակայն, ինչպես տեղեկացրին ԲՀԿ թերթի աղբյուրները, Մուրադյանն անձնական բիզնես-պատճառներ ունի կառավարությունից «վրեժխնդիր» լինելու. Մասիսում գործող ձկնաբուծական արհեստական լճի ջրամատակարարման համար նա կառավարությունից թույլտվություն է խնդրել, սակայն կառավարությունը մերժել է: