Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի բացառում վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցությունը ՀՀԿ-ին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին տեղի է ունենլու ՀՀԿ-ի համագումարը:
Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը հորդորեց չզարմանալ ո'չ Կարապետյանի՝ ՀՀԿ-ական դառնալուց, ո'չ էլ չդառնալուց: «Սպասենք մեր համագումարին: Կլինեն բազմաթիվ անակնկալներ, փոփոխություններ, նորություններ»,- ասաց նա:
Հարցին` հնարավո՞ր է` Կարեն Կարապետյանի անդամագրումը Հանրապետական կուսակցությանը տեղի ունենա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որպեսզի դա չխանգարի ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին, Սահակյանը պատասխանեց. «Դա մեր գործադիր մարմնի և մեր կուսակցության ղեկավարի որոշելիքն է: Նման հարցերը բարի ցանկությունների շարքից չեն: Դա կոնկրետ կուսակցության ռազմավարություն է, նպատակահարմարություն է: Կա կուսակցություն, կուսակցության ղեկավար, ում հետ էլ քննարկվում են այդ հարցերը և ստանում իրենց լուծումները»:
Անդրադառնալով մի շարք կարկառուն հանրապետականների, մասնավորապես` Հովիկ Աբրահամյանի հետագա քաղաքական գործունեությանը, Սահակյանը նշեց, որ նրանք կուսակցական ընկերներ են: «Նրանք մեր կուսակցական ընկերներն են, կուսակցության շարքերում են, իրենց աշխատանքներն են իրականացնում: Եթե կլինի որևէ այլ բան, դա համագումարից պարզ կլինի, և կտեսնենք»,- հայտարարեց պատգամավորը:
Մեր դիտրակմանը՝ այսինքն` համագումարի օրը պարզ կլինի նրանց հետագա քաղաքական ուղին, Սահակյանն արձագանքեց. «Ոչ թե կոնկրետ անձանց հետ կապված որոշումներ են կայացվելու, այլ որոշվելու է կուսակցության ընդհանուր մակետը, ճանապարհը, թե որ ճանապարհով պետք է գնանք, դա պարզ կդառնա»: