|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱԺ-ում 2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնելիս մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ ՄԻՊ-ը լրացուցիչ ֆինանսավորման կարիք չունի:
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց ուղղեց Կարեն Անդրեասյանին. «Առաջին անգամ եմ տեսնում պետական մարմին, որը հայտարարում է, որ ֆինանսավորման կարիք չունի: Որո՞նք են այն խնդիրները, որոնք դուք ավելի լավ կլուծեիք, եթե դրա համար լիներ բավարար ֆինանսավորում»:
Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Երանի ես ունենայի տասն անգամ ավելի բյուջե և կաշխատեի հարյուր անգամ ավելի գործ անել, բայց ես ասում եմ, որ ՄԻՊ գործունեության համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսավորումը կա: Ես այսօր ոչ թե գումարի պակաս ունեմ, այլ կարիք ունենք օրենսդրական որոշ լիազորությունների ավելացման, նաև կարիք ունենք պետական այն մեկ-երկու մարմինների գործունեության և ընկալման փոփոխությանը, որոնք ականջ չունեն, որ լսեն»:
Խոսրով Հարությունյանն էլ արձագանքեց. «Լիազորությունն էլ հենց փող է»: