Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը պատրաստ է հրաժարվել իր աշխատավարձից, եթե մյուս պատգամավորներն էլ հրաժարվեն իրենց աշխատավարձերի ավելացված մասից:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարձրացնել նաև պատգամավորների աշխատավարձերը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան yerkir.am-ի դիտարկմանը, թե իսկապե՞ս այսօր մեր պատգամավորներն աշխատավարձի բարձրացման կարիք ունեն, թե՞ դա արվում է նրանց խրախուսելու համար, որպեսզի այսուհետ էլ ավելի արդյունավետ աշխատեն, Դավթյանը նշեց. «Պատգամավորն էլ է մարդ, բնականաբար, աշխատավարձի բարձրացում նրան էլ է անհրաժեշտ: Չգիտես` ինչու, պատգամավորի կերպարը ներկայացնում են որպես ամեն ինչով ապահովված մարդու կերպար»:
Երբ հետաքրքրվեցինք` իսկ դա այդպե՞ս չէ, պատգամավորը վրդովվեց. «Դուք ինքներդ էլ լավ գիտեք, թե ով ինչի կարիք ունի: Մի քանի մարդկանց օրինակ բերեք»: Հետո հավելեց, որ, անկախ ամեն ինչից, պատգամավորների աշխատանքի գնահատականները լրագրողները պետք է տան:
Անդրադառնալով բյուջե-2014-ին` պատգամավորն ասաց. «Բյուջեն հիասթափությունները հավասարաչափ բաշխելու արվեստ է»: Ըստ նրա` բյուջե-2014-ը նպատակ ունի նվազեցնել աղքատության շեմը: