Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ վթարի է ենթարկվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ներկայումս ԲՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանը: Մամուլում արդեն շրջանառվում են լուրեր, թե ավտովթարը կարող էր քաղաքական պատվեր լինել` կապված վերջին շրջանում Զոհրաբ Զոհրաբյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստի հետ, եւ որ նա Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ակտիվություն էր սկսել ցուցաբերել: Նշենք, որ այս վարկածները Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը տարածած հայտարարության մեջ ո'չ հերքել էր, ո'չ հաստատել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ Yerkir.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից փորձեց պարզել, թե քաղաքական ենթատեքստ չի՞ տեսնում այս ամենում, պատգամավորը նախ բարկացած հայտարարեց, որ չի կարելի ամեն ինչի տակ քաղաքական ենթատեքստ տեսնել, ամեն օր նման ավտովթարներ են լինում, հետո նշեց. «Ես ցավակցում եմ: Զոհրաբ Զոհրաբյանն ինձ հետ եղել է պատգամավոր: Բայց, կներեք, չի կարելի, անհամար է, ամեն ինչի մեջ քաղաքական ենթատեքստ ման գալ»: