Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը մի քանի անգամ փորձեց ընթերցել Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մի նամակը, ինչը կանխվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից. նա քարտուղարությանը հորդորեց անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը:
Երբ առաջին անգամ անջատեցին Փոստանջյանի խոսափողը, նա չընդվզեց, իսկ երբ դա կրկնվեց, Փոստանջյանը սկսեց նամակն ընթերցել առանց միացված խոսափողի, ինչը բարկացրեց թե' ԱԺ նախագահին եւ թե' ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին: Աբրահամյանը հորդորեց Փոստանջյանին իրեն աշխատելու հնարավորություն տալ: Դա չխանգարեց վերջինիս շարունակել տեքստի ընթերցումը: Նա կարդում էր անգամ այն ժամանակ, երբ Աբրահամյանը քվեարկություն էր հայտարարել:
Այդ ամենից շփոթված Աբրահամյանը, երբ ցանկանում էր վարման կարգով ձայն տալ բարկացած Մանվել Բադեյանին, հայտարարեց՝ Մանվել Բադեյանի հեռախոսը միացրեք: Բադեյանն էլ, դիմելով ԱԺ նախագահին, հորդորեց օգտվել իրեն տրված լիազորություններից եւ ապահովել նիստին ներկա պատգամավորների բնականոն աշխատանքը: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ եթե Աբրահամյանը Փոստանջյանին դուրս չհրավիրի, ինքը դուրս կգա:
Բարեբախտաբար, այդ ժամանակ Փոստանջյանն ավարտեց տեքստի ընթերցումը: