Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նշեց, որ նոր Սահմանադրության նախագծով սահմանվում է իրավունքի գերակայության ինստիտուտը:
Պատգամավորի համոզմամբ` նոր Սահմանադրության նախագիծն ավելի լիարժեք է` նախորդների համեմատ, քանի որ գործնականում տալիս է այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է հաստատել օրենքի գերակայությունը:
Նա միաժամանակ նշեց, որ դեռևս բոլոր հարցերի պատասխանը չի տալիս նախագծի նախնական տարբերակը, և որ ինքն էլ ունի հարցեր նախագծի վերաբերյալ: «Հանրության հիմնական մասը կարծում է, որ մեծամասնական ընտրակարգով ԱԺ-ում հայտնվում են մարդիկ, ովքեր խորհրդարան են գալիս` իրենց հարցերը լուծելու համար, բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ ԱԺ-ում հայտնվելու նրանց ցանկությունը կնվազի»,- ասաց Խոսրով Հարությունյանը: