կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-01 18:38
Սպորտ

Մրցավարը պարզապես սպանեց ամբողջ Հայաստանի երազանքը. Մովսիսյան

Մրցավարը պարզապես սպանեց ամբողջ Հայաստանի երազանքը. Մովսիսյան

- Յուրա', պատմիր թե ե՞րբ և որտե՞ղ ես սկսել զբաղվել ֆուտբոլով:

- Ես մանկուց սիրել եմ  ֆուտբոլ խաղալ, սակայն այդ սպորտաձևով լրջորեն սկսել եմ զբաղվել ԱՄՆ-ում:

 

- Երբ տեղափոխվեցիք ԱՄՆ, դու չցանկացա՞ր զբաղվել մեկ այլ սպորտաձևով, որն ավելի մասսայական է նահանգներում, օրինակ` բեյսբո, կամ ամերիկյան ֆուտբոլ:

- Ճիշտն ասած` նման ցանկություն երբևէ չեմ ունեցել, քանի որ իրականում ինձ ամերիկյան սպորտաձևերը դուր չեն գալիս, ես միշտ սիրել եմ ֆուտբոլը:

 

- Ովքե՞ր են քո կուռքերը համաշխարհային ֆուտբոլում:

- Ֆրանսիացի Տիերի Անրին և Պրեդգատ Միյատովիչը, ով ժամանակին հանդես էր գալիս Հարավսլավիայի հավաքականում:

 

- Ֆուտբոլիստների պատրաստման գործընթացում մե՞ծ է տարբերությունը ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև:

- Այո տարբերություններ կան, ԱՄՆ-ում հիմնական շեշտը դրվում է ֆուտբոլիստի ֆիզիկական կարողությունների վրա, իսկ Եվրոպայում ավելի շատ կարևորում են ֆուտբոլիստի տակտիկական և տեխնիկական հնարավորությունները:

 

- Եթե «Կրասնոդարը» իր ներկայիս կազմով հանդես գար ՄԼՍ-ում (ԱՄՆ-ի ֆուտբոլի լիգայում), ապա ի՞նչ տեղերի համար կկարողանար պայքարել:

- Դա շատ բարդ հարց է, «Կրասնոդարը» լավ թիմ է, սակայն ԱՄՆ-ում կան հզոր ակումբներ, որոնք ի զորու են պայքարել յուրաքանչյուրի հետ:

 

- ՄԼՍ-ի վարկանիշը գնալով աճում է, ինչո՞ւ որոշեցիր լքել այդ լիգան և հանդես գալ  դանիական համեստ «Ռանդերսում»:

- Ես ցանկանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում, բացի այդ` ուզում էի ուժերս փորձել նաև Եվրոպայում:

 

- Անցած ձմեռ դու շատ առաջարկներ ունեիր տարբեր եվրոպական ակումբներից, սակայն վերջում դու ընտրեցիր «Կրասնոդարը», ո՞րն է պատճառը:

- Ես խոսեցի ակումբի տնօրենի հետ, նա պատմեց ինձ ակումբի ապագայի հետ կապված պլանների մասին, և դրանք ինձ հետաքրքրեցին: Ես միշտ մարտահրավեր եմ նետում ինքս ինձ, իսկ այս ակումբում խաղալն արդեն իսկ դա է նշանակում:

 

- Ռուսաստանում դու միշտ ԶԼՄ-ների և երկրպագուների ուշադրության կենտրոնում ես, Դանիայում նման բան կա՞ր:

- Այո, նման մի պատկեր էր նաև Դանիայում, երևի պատճառն այն էր, որ ես կարողացել էի կարևոր գոլեր խփել «Ռանդերսի» կազմում:

 

- Քեզ դո՞ւր է գալիս Կրասնոդարը:

- Այո, ես այստեղ լրիվ ադապտացվել եմ, սակայն ինձ համար կարևորը ֆուտբոլն է, և այդքան էլ չեմ կարևորում, թե որ երկրում եմ ապրում:

 

- Հայաստանի հավաքականի մասին:ն

- Ես կարծում եմ, որ մեր հավաքականի նման արդյունքները կապված են երիտասարդների հետ տարված աշխատանքի հետ: Երբ դու խաղում ես քո երկրի համար, և մարդիկ քեզ սիրում են, այդ ժամանակ ցանկանում ես խաղադաշտում պայքարել մինչև վերջ: Մենք ցանկանում էինք, որ Հայաստանը մասնակցի Եվրո-2012-ին, սակայն չստացվեց: Բայց եթե հիմա էլ վերհիշեք մեր խմբի բոլոր հանդիպումները, կհասկանաք, որ Հայաստանն այդ խմբում լավագույնն էր:

 

- Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ ՈՒԵՖԱ-ն մրցավարի միջոցով վերադարձրեց Իռլանդիայի պարտքը:

- Այո, մրցավարությունը այդ խաղում շատ ցածր մակարդակի վրա էր, գլխավոր մրցավարը սպանեց ամբողջ Հայաստանի երազանքը:

 

- Մինչ Հայաստանի հավաքականում խաղալը հրավեր ստացել էիր ԱՄՆ-ից:

-  Այո, սակայն ես ընտրեցի Հայաստանի հավաքականը: