կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-10 17:46
Հասարակություն

Րաֆֆի Հովհաննիսյանը Վարդան Պետրոսյանին ճրագ է տարել

Րաֆֆի Հովհաննիսյանը Վարդան Պետրոսյանին ճրագ է տարել

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում էր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի իրականացվող երթին, որպեսզի իր զորակցությունը հայտներ 16 օր հացադուլի մեջ գտնված եւ այն արդեն դադարեցրած Շանթ Հարությունյանին: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այցելել է նաև կալանքի տակ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Վարդան Պետրոսյանը իրավիճակին թեև քաղաքական աստառ չի տալիս, այնուամենայնիվ, «Ժառանգության» առաջնորդի կարծիքով, եթե նրա փոխարեն լիներ իշխանական որևէ այլ արվեստագետ, գուցե նույն այդ վիճակում հայտնված չլիներ:

 

«Այն երկու երիտասարդները, որ վթարից մահացել են, ահավոր մեծ բեռ է թե' բոլորիս, թե' Վարդանի վրա: Բայց ինքը նայում է դեպի ապագա: Իր տրամադրությունը լավ էր, շփվում էր իր հարևանների հետ, որևէ բողոք չունի, և ինքը ևս հույս ունի, որ արդարությունը կհաղթանակի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Սուրբ Ծննդյան օրը, երբ «Ժառանգության» առաջնորդն այցելել է Վարդան Պետրոսյանին, նրա համար ճրագ է տարել, որն էլ դերասանը փոխանցել է մյուս դատապարտյալներին, ինչն էլ շատ է ոգեւորել նրանց: