Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Անպատիժ մնալը պիտի Լիսկային ու նրա թիմին նոր խայտառակ արարքներ թույլ տալու հնարավորություն տար, ուրիշ կերպ լինել չէր էլ կարող. Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 25-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդիների «կազմակերպած» ծեծկռտուքին` ասաց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, անցյալ տարի Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը' Արա Բուդաղյանը:
Նա նշեց, որ եթե ուրիշները փորձում են պատկերացնել, թե ինչ են արել Լիսկայի եղբոր տղաները մայիսի 25-ին, ապա ինքը ոչ թե միայն պատկերացնում, այլ նաեւ զգում է կատարվածի ամբողջ էությունը:
«Հինգ օրից եղբորս մահվան, ավելի ճիշտ' սպանության տարելիցն է: Եթե սպանություն կատարեցին ու անպատիժ մնացին, էլ մարդ ծեծելն իրենց համար ի՞նչ է որ...»,- ասաց Արա Բուդաղյանն ու հավելեց, որ դա Լիսկայի ու նրա հարազատների մշտական ձեռագիրն ու բնույթն է' ծեծել, սպանել, ահաբեկել:
Անսպասելի ոչինչ, ըստ նրա, չկար Խաչատրյանի եղբոր որդիների արարքում, համենայն դեպս, ինքը համոզված է եղել` քանի որ իր եղբոր սպանությունը, որ բոլորը տեսան, մնաց անպատիժ, ապա հենց այդպես էլ պետք է լիներ, հենց այդպես էլ պետք է իրենց պահեին Լիսկան ու նրա հարազատները, եւ դեռ ավելի վատ բաներ արժե սպասել նրանցից...