Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանում դարձյալ խոսեցին վրացական երկաթգծի աբխազիական հատվածի վերականգնման հնարավորության մասին: Սակայն այս անգամ առիթը տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. գրում է Новости Грузия-ն:
«Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված` համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, փոխել է ոչ միայն պաշտոնական Թբիլիսիի տրամադրություններրը, այլև պլանները: Վրաստանի նոր կառավարությունը ընտրվելուց գրեթե անմիջապես հետո հայտարարեց, որ ոչ մի վատ բան չի տեսնում Սուխումի և Թբիլիսիի միջև հաղորդակցության վերականգնման մեջ: Սակայն վերոհիշյալ պայմանագրի կնքումից հետո, որը Թբիլիսին անեքսիայի փորձ է համարում, այդ հարցը դժվար թե լուծում ստանա: Թբիլիսի դժգությունն առաջացրել է նաև այն, որ Պուտինը խոստացել է մտածել երկաթուղու վերականգնման մասին»,- գրում է պարբերականը:
Վրաստանի քաղաքացիական իրավահավասարության և հաշտեցման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին կարծում է, որ Պուտինի այդ խոսքերից հետո նախագիծը չի իրագործվի: «Հենց Պուտինն ասաց, որ երկաթուղին կբացեն Ռուսաստանի և Աբխազիայի նախաձեռնությամբ, ոչնչացրեց այդ գաղափարը: Քանի դեռ օկուպացված Աբխազիան համարվում է այդ նախագծի նախաձեռնողը, երկաթուղին չի աշխատի»,- ասել է նա: