Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Իշխանություն-Կոնգրես երկխոսությունից պարտված դուրս եկավ ամենաշատը երկխոսության ձգտող ուժը, որը դա ինքնադրսևորման միջոցից վերածել էր ինքնաարտահայտման նպատակի: Սա հանրային սոցիալական պահանջմունքները սեփական ամբիցիաների բավարարմանը զոհելու, հանրությանը շարունակաբար մոլորության մեջ պահելու, քաղաքական շրջապատի ամայացման գինն է, որ վճարվում է հանրության հերթական հուսալքության, քաղաքական ուժերի նկատմամբ հավատի կորստի հաշվին:
Հիմա այդ ուժերը գտնվում են այնպիսի վիճակում, որ ստիպում են գտնել հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու նոր պրոցես սկսելու առիթ: Հասարակության համար ներկայացվող նոր պահանջների տեսքով փաստացի նոր ծուղակ է սարքվում: Խնդիրը, սակայն, ոչ այնքան նման հավակնություններն են, որքան դրա համար ազատ մանևրելու հնարավորությունների ընձեռումը: Այս մեխանիզմը չէր կարող երբեք վերարտադրվել, եթե հասարակական պահանջմունքները բավարար չափով ու հիմնավորապես քաղաքականացված լինեին, եթե դրանք չտրվեին անխնա շահագործման: Առողջ քաղաքական օրակարգը պետք է կառուցվի դրանց և հանրության հետ անկեղծ երկխոսության հիմքի վրա: