Փոխարժեքներ
10 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
«Դատարանը երկու ամսով կալանավորեց Արթուր Սարգսյանին։ Տեսակցություններն էլ սահմանափակեց՝ բացառությամբ մերձավոր ազգականների և, իհարկե, պաշտպանների»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
Նրա խոսքով՝ կալանքի համար եղել են 3 հիմք։
«Քննիչը 3 հիմք էր ներկայացրել, սակայն դատարանն արձանագրեց, որ առնվազն 2 հիմքը բացակայում է։Մասնավորապես, նոր հանցանք կատարելը և փախուստի դիմելը, թաքնվելը, և միայն խոչընդոտելու հավանականությունը գնահատելով իրատեսական, դատարանը նման որոշում կայացրեց և երկամսյա ժամկետով կարանք կիրառեց»,-ասաց փաստաբանը։
Նա նաև ընդգծեց, որ որոշումը կբողոքարկեն՝ սահմանված ժամկետներում։
«Կարծում եմ՝ մի քանի օրվա ընթացքում կբողոքարկենք։Բողոքի մեջ կներառենք ինչպես բացարկի հետ կապված խնդիրները, որոնք մենք մինչև նիստը սկսելը ներկայացրել ենք։ Արդյոք այս պայմաններում դատարանը պետք է բացարկ հայտնել, թե՞ ոչ, նաև ընդեղ որոշմամբ անդրադարձ կա կատարված մի քանի խնդիրների, մասնավորապես անձեռնմխելիության հետ կապված, դրա մասով էլ ևս ես վերաքննիչ հատուկ վերանայման բողոք կներկայացնեմ»,- ասաց փաստաբանը։
Ավելին՝ տեսանյութում: