Փոխարժեքներ
10 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Հուլիսի 10֊ին Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կհանդիպի Իլհամ Ալիևին։
Կստորագրվի՞ որևէ փաստաթուղթ, թե՞ կլինի գաղտնի կամ բանավոր պայմանավորվածություն, հայտնի չէ։
Մի բան հայտնի է, 2020 թվականից հետո բոլոր զիջումները միակողմանի են, դրանք Հայաստանի անունից Նիկոլ Փաշինյանն է անում։
10 տոկոսից պակաս վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի՞ միանձնյա նոր, ցավալի զիջումներ անելու Ադրբեջանին։
Իհարկե, չունի սակայն ո՞վ է նրան խանգարում դա անել»։