|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ստամբուլում ուղղվել է Թալեաթ փաշայի մասին գրությամբ գրաֆիտին, հաղորդում է Первый Ближневосточный թելեգրամյան ալիքը։
Գրաֆիտիին սկզբում գրված էր. «Մի Թալեաթ գնում է, հազար Թալեաթ գալիս է»։ «Խոսքը Մեհմեդ Թալեաթ փաշայի՝ օսմանյան պետական գործչի և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի մասին է, որը երիտթուրքական «եռյակի» մյուս անդամների հետ միասին ժամանակակից Թուրքիայում համարվում է ազգային հերոս և նահատակ»,- բացատրել է ալիքը։
Ուղղված տարբերակում գրված է. «Մի Թեհլերյան գնում է, հազար Թեհլերյան գալիս է»։
«Նկատի է առնվում Սողոմոն Թեհլերյանը՝ ցեղասպանության ժամանակ իր ամբողջ ընտանիքը կորցրած և Թալեաթ փաշային գնդակահարած հայ վրիժառուն»,- պարզաբանել է թելեգրամյան ալիքը։