կարևոր
4381 դիտում, 1 օր առաջ - 2025-07-10 12:44
Հասարակություն

Դաշնակցականների տների խուզարկության արդյունքում հայտնաբերվել են «Bella Ciao» երգի բառերը․ Վարդանյան

Դաշնակցականների տների խուզարկության արդյունքում հայտնաբերվել են «Bella Ciao» երգի բառերը․ Վարդանյան

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Դաշնակցականների տների խուզարկության արդյունքում հայտնաբերվել են «Bella Ciao» երգի բառերը։ Այս պահին իրավապահներն անհետաձգելի օպերատիվ գործողություններ են իրականացնում հիշյալ երգը երբևէ երգած բոլոր դաշնակցականներին հայտնաբերելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ երգի տեքստում առկա է «պարտիզան» բառը, ինչն ապացուցում է, որ Դաշնակցությունը նախապատրաստել է պարտիզանական շարժում։

Ովքեր տեղեկություն ունեն երգը երբևէ երգած քաղաքացիների մասին, հորդորում ենք անհապաղ դիմել իրավապահ մարմիններին

ՀՀ Քննչական կոմիտե»։