կարևոր
4954 դիտում, 8 ժամ առաջ - 2025-07-09 14:14
Հասարակություն

Ամաչում եմ, որ Դուք ԵՊՀ ռեկտորն եք․ ի՞նչ է տեղի ունեցել պաշտոնյայի հետ

Ամաչում եմ, որ Դուք ԵՊՀ ռեկտորն եք․ ի՞նչ է տեղի ունեցել պաշտոնյայի հետ

Բառացիորեն րոպեներ առաջ տեղեկացա, որ հուլիսի 11-ից (2 օրից) ազատվում եմ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից, ֆեյսբուքյան էջում գրել է Խաչիկ Աբաջյանը։

«Այն, ինչ գրված է այս խայտառակ, անգրագետ ծանուցման մեջ, որևէ կապ չունի իրավականության և աշխատանքային իրավունքի հետ։

2 օր առաջ մարդուն տեղեկացնել, որ նա աշխատանքից ազատված է, կարող էր անել միայն ԵՊՀ այսօրվա ադմինիստրացիան։

Ընդ որում՝ նշված որևէ հոդված կամ դատարանի որոշում չի ենթադրում այն, ինչ անհաջող կերպով փորձել են «հիմնավորել» այս ծանուցման մեջ։

Առաջիկայում հանգամանորեն անդրադառնալու եմ այս գործընթացին՝ բացելով բոլոր փակագծերը։

Պարո՛ն Հովհաննիսյան, ամաչում եմ, որ Դուք ԵՊՀ ռեկտորն եք (դեռ)։ «Ես կապ չունեմ, ինձ ստիպում են» խոսքերը ոչ միայն չեն թոթափում Ձեր պատասխանատվությունը, այլև խորացնում են իմ ամոթի զգացումը։

Հ.գ. Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ սա սկիզբն է, առաջիկայում ԵՊՀ-ում տեղի են ունենալու աննախադեպ իրադարձություններ։

Հ.գ. 2 Նման ծանուցում ստացել է մեր ամբողջ ստորաբաժանումը»,-նշված է գրառման մեջ: