Փոխարժեքներ
10 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Նոր «ահաբեկչություն», այս անգամ` սիսեռով. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատմում է, որ այսօրվա խուզարկությունների արդյունքում ՀՅԴ–ական երիտասարդներից մեկի տանը գտել են ռազմախաղ, որը վաճառվում է երևանյան խանութներում, և դա համարել են ահաբեկչության նախապատրաստում։
«Պարզ ասացի՝ տղե՛րք, ամոթ է, աբսուրդ է։ Ջրի վրա քրեական գործ հարուցելը ո՞րն է։ Մեր երիտասարդներից մեկը, որ «ռադիոլյուբիտել» (радиолюбитель) է` էլեկտրոնիկա է սիրում, նաև մեր երիտասարդականից է, գիտեք՝ տարբեր բանակումներ ենք անում, տարբեր ռազմախաղեր ենք անում, Երևանում էլ կան բազմաթիվ խանութներ, որտեղ վաճառում են փոքր գնդիկներով, դիմակներով ռազմախաղ։ Դրանց մեջ կան պլաստմասե գնդիկներով, որ պայթեցնում են խաղերի ժամանակ, որ ավելորդ ծախսեր չանելու համար սիսեռ են լցնում։ Դա գտել են ու համարել են ահաբեկչության նախապատրաստություն»- նշեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։