կարևոր
1789 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-09 17:45
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը ռուս գործընկերների հետ քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները

Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը ռուս գործընկերների հետ քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպել են «Արդար Ռուսաստան»  կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի և իշխող «Եդինայա Ռոսիա»  խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն  առնչվող հարցեր։
 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

Հանրային կապերի գրասենյակ

09.07.2025թ.

Երևան