Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Եթե Baykar – ը արտադրում է հայտնի TB2 եւ Akinci անօդաչու թռչող սարքեր, ապա TUSAS-ը Anka շարքի սարքեր են: Դրանք կարող են թռչել միջին եւ մեծ բարձրությունների վրա՝ երկար ժամանակ մնալով օդում։ Միեւնույն ժամանակ, որոշ փոքր թուրքական ընկրություններ արտադրում են ավելի պարզ դրոններ, ինչպիսիք են այն դրոնները, որոնք Կիեւի հատուկ ծառայություններն օգտագործել են ամառային առաջին օրը լայնածավալ հարձակման ժամանակ: Հունիսի 1-ին տխրահռչակ «սարդոստայն» գործողությունից հետո, որի ընթացքում օգտագործվել են ավելի քան 100 փոքր անօդաչու թռչող սարքեր՝ մի քանի մարզերում մի քանի ռուսական ավիաբազաներ հարվածելու համար, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերոթյան շրջանակներում քննարկումներ են սկսվել այն մասին, թե արդյոք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել փոքր անօդաչու թռչող սարքերին՝ հակառակորդին ճնշելու կամ նրա անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար:
Կիեւցիների կողմից շրջանառվող վարկածի համաձայն՝ նրանց օգտագործած սարքերը գաղտնի մաս-մաս դուրս են բերվել Ռուսաստան եւ հավաքվել տեղում։ Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ներկայիս անօդաչուների նավատորմը, ներառյալ նույն TB2-ները, Akinci-ն եւ Anka-ն, նախատեսված են մեծ հեռավորության վրա դիտարկելու եւ ճշգրիտ հարվածներ հասցնելու համար, բայց ամենեւին էլ ոչ համեմատաբար քիչ ծախսատար դիվերսիոն գործողությունների համար (ինչպես ցույց է տվել «սարդոստայն» գործողությունը), ինչը նրանց ոչ պիտանի է դարձնում թշնամու տարածքում զանգվածային հարձակումների համար:
Միեւնույն ժամանակ, Թուրքիյում աճում է ոչ մեծ դրոնների արտադրությունը, որոնք կարելի է օգտագործել նման հարձակումների համար: Ռազմաօդային ուժերի պաշտոնաթող բրիգադի գեներալ, Անկարայում STRASAM վերլուծական կենտրոնի ղեկավար Հուսեյն Ֆազլան որպես օրինակ բերում է արտադրության համար պարզ Kargu սարքերը STM-ից (կարող է թռչել մինչեւ հինգ կիլոմետր հեռավորության վրա) եւ Songar-ը Asisguard-ից (մինչեւ 10 կմ): Երկու անօդաչու թռչող սարքերն էլ կարող են բարձրանալ մոտ 400 մետր բարձրության վրա եւ կառավարվում են արբնյակների եւ արհեստական ինտելեկտի միջոցով: Kargu-ն այսպես կոչված «կամիկաձե անօդաչու թռչող սարք» է, որն ուղղվում է դեպի թիրախը եւ պայթում բախման ժամանակ։ Այս մեքենաների «ոհմակները» կարող են օգտագործվել թշնամու պաշտպանությունը ճնշելու համար։ Sonar-ն իր հերթին կարող է կրել տարբեր զենքեր, այդ թվում՝ 200 փամփուշտով գնդացիր կամ փոքր հրթիռների կամ նռնակների արձակիչ:«Նւյնիսկ շուկաներում վաճառվող խաղալիք դրոնները կարող են արագ վերածվել խելացի զենքի»,-ասել է նա Al-Monitor-ին տված հարցազրույցում։ Անօրինական խմբավորումներն արդեն օգտագործում են դրանք, ինչն էլ ավելի արդիական է դարձնում առանցքային ռազմակայանների, բնակելի շրջանների եւ արդյունաբերական օբյեկտների պաշտպանությունը (այդ փոքր անօդաչու թռչող սարքերից)»։
Թեեւ Թուրքիան նման դրոններ արտադրելու տեխնիկական հնրավորություններ ունի, սակայն, ըստ մի շարք փորձագետների, դեռեւս չի անցել դրանց զանգվածային արտադրությանը կամ օգտագործմանը, ինչպես նաեւ պաշտպանական միջոցների արտադրությանը: Նրանք պնդում են՝ զինված խմբավորումները, ինչպիսին վերջերս ինքնալուծարված Քրդստանի աշխատավորական կուսակցությունն է, որոնք ներգրավված են Թուրքիայի հետ զինված հակամարտության մեջ, ավելի ծանոթ են հենց նման էժան դրոններին։
Ներկայումս թուրքական զինված ուժերի տարբեր ստորբաժանումներ մինի-դրոններ են գնում, որոշները՝ տեղական արտադրողներից, իսկ մյուսները՝ օտարերկրյա մատակարարներից, սակայն պարզ չէ՝ այդ ձեռքբերումներն ավելի լայն ազգային ռազմավարության մաս են կազմում, թե դրանք պարզապես ժամանակավոր միջոցներ են:
Որպես օրինակ օգտագործելով ուկրաինական «սարդոստայն» գործողությունը, որը պլանավորելու եւ հետախուզելու համար,Ըըստ առկա տվյալների, պահանջվել է 18 ամիս, թուրք փորձագետերը նշում են համակարգերի միջեւ երկարաժամկետ պլանավորման եւ «համակարգման» անհրաժեշտությունը՝ խոշոր գործողություններ իրականացնելու համար ավելի փոքր չափի անօդաչու թռչող սարքերն ավելի արդյունավետ օգտագործելու համար: «Ոչ մի երկիր չի ցանկանում հայտնվել Ռուսաստանի իրավիճակում, ուստի բոլոր երկրները կցանկանան միջցներ եւ տեխնոլոգիաներ ձեռք բերել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար», – ասում է Ֆազլան՝ նշելով, որ Թուրքիան աշխատում է փոքր անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, նույնականացման եւ խոցման միջոցների վրա, այդ թվում՝ ենթադրյալ «պողպատե գմբեթ» հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգի շրջանակներում, որը պետք է շահագործման հանձնվի 2030ին:
Փոքր անօդաչու թռչող սարքերի դեմ հնարավոր պաշտպանոթյունը կայանում է դրանց հայտնաբերման եւ կանգնեցման մեջ՝ նախքան դրանց վնաս պատճառելը: Դրա համար կարող են օգտագործվել տարբեր գործիքներ, ինչպիսիք են սենսորները, ռադարները եւ հատուկ տեսախցիկները՝ անօդաչու սարքի գտնվելու վայրը որոշելու համար: Որոշ սարքեր օգտագործոմ են արհեստական բանականություն՝ ձայնային կամ ռադիոազդանշանների միջոցով անօդաչու թռչող սարքերը հետեւելու համար: Դրոնը հայտնաբերելուց հետո գործի են մտնում խլացուցիչները, որոնք խախտում են նրա կապը օպերտորի հետ (որոշ դեպքերում համակարգը կարող է նույնիսկ իր վրա վերցնել դրոնի կառավարումը եւ անվտանգ հեռացնել այն թիրախից): Ավելի մեծ արդյունքի կհասնի տարասեռ համակարգերի (տակառային զենքեր, լազերներ, էլեկտրաօպտիկական տվիչներ եւ խլացուցիչներ) ինտեգրումը միասնական պաշտպանական համակարգում։
Պաշտպանական շրջանկներում քննարկվող մեկ այլ գաղափար էլ այն է, որ Թուրքիան հենվի այն բանի վրա, ինչն իր մոտ արդեն լավ է ստացվում, հատկապես՝ ավելի մեծ անօդաչուների եւ «օդ – օդ» դասի հրթիռների ստեղծման աճող ծրագրերի վրա: Վերջին տեսանյութերից մեկում ռազմական լրագրող Թոլգա Օզբեկը ենթադրել է՝ Aselsan-ի արտադրության ռադարները կարող են տեղադրվել խոշոր անօդաչու թռչող սարքերի վրա, ինչպիսիք են Akinci-ն, TB2-ը եւ Anka-ն: Այս ռադարների միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել եւ խոցել թշնամու անօդաչու թռչող սարքերի խմբերը թուրքական արտադրության «օդ-օդ» դասի հրթիռներով:
F-16-ի նման օդաչուավոր կործանիչների փոխարեն իմաստ ունի օգտագործել անօդաչու թռչող սարքեր՝ այլ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար՝ ավելի ցածր գնի եւ ավելի քիչ ծախսատար շահագործման պատճառով:
Միեւնույն ժամանակ, անկախ ընտրված ռազմավարությունից, դրա իրականացումը չի լինի ոչ պարզ, ոչ էժան, ոչ էլ արագ։ Թուրքիան պետք է պաշտպանի բազմաթիվ կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտներ եւ ակտիվներ ազգային տարածքի սահմաններում։ Կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ սպառնալիքների մանրակրկիտ գնահատումից հետո անհրժեշտ կլինի որոշել առաջնահերթությունները։ Եվ հետեւաբար, ակ-Սարայում հետագայում եւս ուշադիր կուսումնասիրեն Ուկրաինայում զինված հակամարտության փորձը՝ Բրյուսելի հետ ռազմատեխնիկական ոլորտում ընդլայնվող փոխգործակցությանը զուգահեռ։ Մինչ ֆրանսիական Renault ավտոկոնցեռնը սկսում է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Ուկրաինայում, արեւմտյան մամուլի հաղորդմամբ, այն գործարաններից տեղափոխվում է բնակելի շենքեր, ինչը, անշուշտ, ի գիտություն կընդունվի թուրք գործընկերների կողմից: Իսկ հունիսի 11-ին Թուրքիան եւ Եվրամիությունը երեք տարվա ընդմիջումից հետո Բրյուսելում բանակցություններ են անցկացրել անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շուրջ: Հիմնական ուշադրությունը հատկացվել է եվրոպական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերներին եւ ԵՄ-ի ընթացիկ պաշտպանական նախաձեռնություններին, որը ձգտում է նվազեցնել ռազմավարակն կախվածությունը Միացյալ Նահանգներից Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական կուրսի նկատմամբ շարունակվող անորոշության խորապատկերին: Վերսկսվող «բանակցությունները վկայում են աշխարհաքաղաքական իրողությունների լույսի ներքո համատեղ գործելու անհրաժեշտության լուռ ճանաչման մասին», – ասում է Ալփեր Կոսկունը, թոշակառու թուրք դիվանագետ եւ Ռուսաստանում անցանկալի Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող: «Եթե այս հանդիպումը նախերգանք ծառայի Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական զարգացման հարցերում կանոնավոր փոխգործակցության մշակույթի վերականգնմանը, ապա դա նշանակալի քայլ է»:
Ստանիսլավ Կոտյոլկին
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի