կարևոր
1042 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-09 22:15
Հասարակություն

Հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ Դանիելյան

Հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Բռնապետական ռեժիմը երկու ամսով կալանավորեց Արթուր Սարգսյանին։

Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում։ Արթուրն ու մյուս քաղբանտարկյալները հայտնվել են բանտերում թշնամու առաջ չկռանալու, մեր հայրենիքն ու սրբությունները պաշտպանել փորձելու համար։

Ես վստահ եմ, որ այս հերթական փորձությունը հաղթահարելու ես արժանապատվորեն, ընկե՛րս։ Եվ դրանում քեզ օգնելու է անսասան հավատդ Աստծու, անսահման սերդ հայրենիքի հանդեպ։

Արդարությունը վերականգնվելու է։ Չարիքը հեռանալու է»։