Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
«Այժմ Մոսկվան բացահայտ հայտարարում է՝ Քաբուլը սկսում է իր համար կարեւոր դեր ձեռք բերել տարածաշրջանում ոչ միայն «իսլամական պետության» մասնաճյուղի (Ռուսաստանում արգելված կազմակերպություն)` «վիլայաթ խորասան» խմբավորման դեմ պայքարի տեսանկյունից», - նշել է Տարասովը:
Ռուսաստանի արտգործնախարարի խորհրդական, Աֆղանստանի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովի խոսքով` թալիբները դառնում են «մեր օբյեկտիվ դաշնակիցները, որոնց մենք պետք է աջակցենք, որպեսզի նրանց զինենք այդ բառի բոլոր իմաստներով»:
Ընդ որում՝ շեշտը դրվում է նաեւ պատժամիջոցների ճնշման պայմաններում Աֆղանստանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման եւ Մերձավոր Արեւելքում եւ Անդրկովկասում փոփոխությունների ֆոնին միջազգային տնտեսական կապերի վերակառուցման հնարավորությունների վրա: Այս մասին ասվում է Քաբուլում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովի` «թալիբան» շարժման արտաքին գործերի նախարար Ամիր խան Մոթաքիին ուղղված հայտարարության մեջ:
«Խոսքն, իհարկե, այն առավելությունների մասին է, որոնք տալիս է Կենտրոնական Ասիայում գտնվող երկրի աշխարհագրությունը` որպես տարանցիկ միջանցք ռուսական էներգառեսուրսների արտահանման համար Պակիստան եւ Հնդկաստան` շրջանցելով Մոսկվայի նկատմամբ սահմանված արեւմտյան պատժամիջոցները, եւ որպես կենտրոնական լոգիստիկ կետ «Հյուսիս – Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Վաշինգտոնը «մանրակրկիտ ուսումնասիրում է Ռուսաստանի քայլերը աֆղանական ուղղությամբ` հաշվի առնելով բոլոր հանգամանքներն ու դրդապատճառները` Քաբուլում իշխանությունների հետ իր հարաբերությունները զարգացնելու կամ չզարգացնելու նպատակով: Վաշինգտոնի եւ Քաբուլի միջեւ բանակցությունները վաղուց են ընթանում, սակայն ԱՄՆ-ը մինչ այժմ որդեգրել է Քաբուլի վրա ճնշում գործադրելու մարտավարությւոնը՝ ներառյալ միջազգային պատժամիջոցները եւ Աֆղանստանի կենտրոնական բանկի պահուստներից մոտ 3,5 միլիարդ դոլարի սառեցումը: Այդ պատճառով Մութաքին Ռուսաստանի որոշումն անվանել է «համարձակ քայլ»՝ հույս հայտնելով, որ մյուս երկրները կհետեւեն նրա օրինակին», - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի