|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է պարենային առանձին ապրանքախմբերի գների փոփոխությունների վերջին տվյալները մայիսի դրությամբ։
Ըստ ցուցանիշների 2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել է 7.4 %-ով, հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 3.3 %-ով, միսը 1.1%-ով։
Անհամեմատ ավելի թանկացել է բանջարեղենը 29 %-ով, ձուկն ու ծովամթերքը՝ 20 %-ով, սուրճը, թեյը և կակաոն՝ 13.8 %-ով, միրգը 13.4 %-ով, յուղերը և ճարպերը՝ 12.9 %-ով, ոչ ալկոհոլային խմիչքը՝ 10 %-ով իսկ ալկոհոլային խմիչքը, ծխախոտային արտադրատեսակները՝ 5.8 %-ով։
Իջել են միայն շաքարի, շաքարավազի գները(3.1%-ով) և կաթնամթերքի, պանրի ու ձվի ենթախմբի ապրանքները՝ 2.3 %-ով։