կարևոր
1162 դիտում, 10 ժամ առաջ - 2025-07-09 23:25
Քաղաքական

Դատախազին «մերկացնող» հարցերն ու ընտրովի արդարադատությունը` Աշոտ Սիմոնյանի ու Սամվել Կարապետյանի քրգործերի օրինակով

Դատախազին «մերկացնող» հարցերն ու ընտրովի արդարադատությունը` Աշոտ Սիմոնյանի ու Սամվել Կարապետյանի քրգործերի օրինակով

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի վարքագիծը, երբ իրեն «մերկացնող» հարց են տալիս:

Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ տեղի ունեցած հայտնի դեպքից շուրջ մեկ տարի է անցել, սակայն հարուցված քրեական վարույթի շրջանակում բերետներից որևէ մեկը պատասխանատվություն չի կրել մի անհեթեթ պատճառաբանությամբ՝ Սիմոնյանը չի ցանկանում ցուցմունք տալ:

Ահա, այստեղ «մերկանում» է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր ողջ էությամբ: Տիկինը ակնհայտ հանցակազմ պարունակող տեսանյութը որպես իրեղեն ապացույց չի դիտարկել, մի կողմ է դրել օրենքի առաջ իր պարտքն ու այսպես ասած՝ մասնագիտական երդումը, և սպասարկում է բացառապես իշխանության շահերը, վերջին օրերի պատկերը վկա:

Աննա Վարդապետյանը սակայն, չի կաշկանդվել օրենքի և խղճի առաջ՝ գործարար Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում ներկայացնելիս ընդամենը մի հարցազրույցի հիման վրա, որտեղ նա ասում է՝ «եկեղեցին կպաշտպանեն իրենց ձևով»։ Այս համեմատությունը ցույց է տալիս, թե ինչպես է արդարադատության համակարգը գործում ոչ թե օրենքի, այլ իշխանության հրահանգով։

Ընտրովի արդարադատության վառ օրինակ»: