|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հռոմի պապ Լևոն XIV-ը ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որն Իտալիայում է՝ հուլիսի 10-ին մասնակցելու Ուկրաինայի վերակառուցման շուրջ միջազգային համաժողովին։ Այս մասին հաղորդել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Լևոն XIV-ը ևս մեկ անգամ առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար։ Հռոմի պապը Զելենսկիի հետ քննարկել է շարունակվող հակամարտությունը և ընդգծել արդար և կայուն խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելու կարևորությունը։
Սա Զելենսկիի երկրորդ մասնավոր ունկնդրությունն է Լևոն XIV-ի մոտ՝ մայիսին կաթոլիկների քահանայապետի պաշտոնում նրա ընտրվելուց ի վեր։
AFP գործակալությունը նշում է, որ այցի ընթացքում Զելենսկին նաև հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով բանագնաց Քիթ Քելոգի հետ։