Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
«Դրոնային կոալիցիայի» գլխավոր համակարգողը Մեծ Բրիտանիան է, իսկ Արեւելայն Եվրոպայում նրա ներկայացուցիչը՝ նույն Լատվիան։ «Դրոնային կոալիցիայի» մեջ է մտնում նաեւ Չեխիան՝ Եվրոպայում զենքի խոշորագույն արտադրողը։ Լեհաստանը, որը պատրաստվում է իր մոտ ստեղծել ուկրինական ԱՀՈՒ-ի նման անօդաչու համակարգերի ուժեր եւ սեփական ԱԹՍ-ների արտադրություն, ինքնըստինքյան, «դրոնների ակումբ» է մտել առաջիններից մեկը։
Եվրամիության «կրտսեր» անդամներից «դրոնային կոալիցիայում» առանցքային դեր է խաղում Էստոնիան։ Դա ամենեւին էլ ծիծաղելի չէ։ Ուկրաինայի զինված ուժերում հատուկ ռազմական գործողության առաջին տարվանից այդ երկրից ուղիղ մատակարարումներ են իրականացվում ԱԹՍ-ների եւ տեղական արտադրության հակադրոնային պայքարի միջոցների համար։ Իհարկե, դրանք բայրաքթարներ չեն, ծավալները հսկայական չեն, բայց Ուկրաինայի զինված ուժերում էստոնական պարզ շահագործման եւ էժանագին «թռչունների» աշխատանքը լիովին բավարարված է։ Էստոնիան երկու կարեւոր բաղադրիչ ունի ԱԹՍ-ների մեծ հավաքման արտադրամաս լինելու համար։ Նախ, դա խոշոր ՏՏ կլաստեր է ԵՄ հյուսիս-արեւելյան սահմաններին, որտեղ աշխատում են նաեւ մասնագետներ Ռուսաստանից եւ Բելառուսից։ Երկրորդ, այս երկրի շատ քաղքացիներ ներգրավված են Kaitseliyt-ում, որը տեղական տարածքային պաշտպանություն է, անձնակազմի քանակով զգալիորեն գերազանցում է Էստոնիայի փոքրիկ կանոնավոր բանակին: Kaitseliyt-ի հետ սերտորեն կապված է «Էստոնիայի պաշտպանության լիգա» կամավորական կազմակերպությունը, որտեղից էստոնական «թռչունները» եւ նրանց ուղեկցող ենթակառուցվածքներն ուղիղ լոգիստիկայով գնում են Ուկրաինայի զինված ուժեր: Երրորդ՝ Էստոնիայում իշխանությունն ու հասարակությունը ռուսաֆոբաբար «լիցքավորված» են, Մերձբալթյան այս երկրում ռուսամետ ուժեր չկան, այդպիսիք չեն էլ սպասվում։ Նույնիսկ էստոնական հին հավատացյալները, հիմնականում ռուս մարդիկ, իրենց հայրենի երկիրն են համարում Էստոնիան, այլ ոչ թե Ռուսաստանը:
«Դրոնային կոալիցիայի» մեջ են մտնում նաեւ Բելգիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նորվեգիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը: Կան երկրներ, որոնք ԵՄ անդամ չեն, դրանք Կանադան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան են, նրանք գնում են «բրիտանական էշելոն»՝ որպես բրիտանական համագործակցության անդամներ։ Եվ ահա հիմա մարդասպանների էլիտար եվրոպական ակումբին միանում է նաեւ Թուրքիան, որը ԵՄ-ին լիիրավ անդամակցության մասին առայժմ միայն երազում է։
Հիշեցնենք՝ 2019 թ-ին Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել Ս-400 զենիթահրթիռային համալիրների խմբաքանակ, ինչը խիստ դժգոհություն էր առաջացրել Բեռլինում եւ Վաշինգտոնում: Էրդողանի թիվ մեկ խնդիրը թուքական բանակի եւ ռազմածովային ուժերի համալիր վերազինումն է հենց ամերիկյան եւ գերմանական արտադրության նորագույն զենքերով, որոնք ավելի հարմարեցված են թուրքական ռազմատեխնիկական հզորություններին եւ ռազմական կառավարման համակարգին, քան ռուս գործընկերներինը։ Մինչդեռ Թրամփի դեռ «առաջին» վարչակազմը Էրդողանի համար արգելափակել էր ամերիկյան F-35 անտեսանելի կործանիչների գնումը, Թուրքիային զրոյացրել միլիարդավոր դոլարների հասնղ շահավետ արդյունաբերական պայմանագրերի մի ամբողջ շարք։ ԱՄՆ-ն դրանով էլ իր համար վնասով աշխատեց, բայց ամերիկացիների գաղափարական սկզբունքներն այս դեպքում ֆինանսական պրագմատիզմի նկատմամբ այն ժամանակ գերակշռեցին ... Գերմանիան, գործելով ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրի հետ ձեռք ձեռքի տված, «նեղացավ» Էրդողանից նառւ այն պատճառով, որ այդ ժամանակ դաշնային կանցլերը Անգելա Մերկելն էր, որի հետ «սուլթանը» միշտ վատ հարաբերություններ ուներ։ Հենց Մերկելն էր, որ մերժեց Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը, որից հետո Գերմանիայում սկսեցին ասել. «Քանի դեռ Բեռլինը հավատարիմ է Մերկելի Թուրքիայի նկատմամբ որդեգրած կուրսին, Թուրքիան երբեք չի լինի Եվրամիության կազմում»։
Եվ ահա 2025ին Վաշինգտոնն ու Բեռլինը Էրդողանի համար զայրույթը փոխարինեցին ողորմությամբ՝ առաջնորդվելով պրագմատիկ նկատառումներով։ Նահանգներին Էրդողանն այսօր ձեռնտու է, քանի որ Անկարան համագործակցում է Իսրայելի հետ եւ Վաշինգտոնի համար հարմար հակակշիռ է Իրանին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Էրդողանին դիտարկում է նաեւ տնտեսական եւ ռազմաքաղաքական պրագմատիզմի տեսանկյունից։ Եթե Էրդողանը սկսի թուրքական բանակը զինել նոր սերնդի Ֆ-35 կործանիչներով, ապա ԱՄՆ-ն ու Գերմանիան դրանից միայն ֆինանսապես կշահեն։ Թուրքական փողերը կօգտագործվեն ի նպաստ ամերիկյան եւ գերմանական տնտեսությունների։ Արեւմուտքում չեն մոռացել Էրդողանի աջակցությունը Ֆինլանդիային եւ Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու հարցում։
Ցամաքային եւ նավային բազավորման Ֆ-35 ինքնաթիռները Էրդողանին անհրաժեշտ են, որպեսզի դրանցով լիովին փոխարինեն Ֆ-16 Falcon-ը, որով մինչ օրս զինված են Թուրքիայի ՌՕՈՒ-ն եւ ռազմածովային ուժերը: Թուրքիան այսօր շահագործում է հնացած մոդելները՝ Block 30 եւ Block 40։ Ամերիկացներից նորագույն անտեսանելի կործանիչների գնումը թուրքական ռազմարդյունաբերական համալիրը տեսնում է որպես թուրքական սեփական ռազմական ինքնաթիռաշինության արդիականացման կարեւոր քայլ։ Չէ որ Թուրքիայի խոշորագույն Turkish Space Industry կոնցեռնը վաղուց է ծրագրել մինչեւ 2030ը թողարկել հինգերորդ սերնդի կործանիչ, այդ թվում՝ ունակ է հասնել նաեւ մերձակա տիեզերքի հետ սահման։ Բայց այդ ծրագրի իրագործումն արգելակվում էր հենց Էրդողանի «թյուրիմացություններով» Վաշինգտոնի եւ Բեռլինի հետ եւ տեխնիկական բնույթի հարցերով։ Օրինակ, առանց ամերիկյան General Electric F110 շարժիչների, թուրքական Hi-end դասի ինքնաթիռները հավերժ գամված կլինեն գետնին։ Քանի դեռ թուրքական անտեսանելի տիեզերական կործանիչի իրագործումը դեռ երկար է, այս նախագծի հեռանկարը դեռ լիովին պարզ չէ, թուրքերը շրջանցող մանեւրներ են փնտրում։ Հույսը հայտնվել էր հունիսին, երբ Գերմանիան ՆԱՏՕ-եւմ վերացրեց Մերկելի օրոք Թուրքիային Typhoon կործանիչների մատակարարման արգելքը։ Իսկ այնտեղ, մտորում են Անկարայում, երկար սպասել չի տա թուրքական բանակի եւ նավատորմի նոր սերնդի բաղձալի F-35-ներով համալրումը։ ՛Թայֆունը», որը համատեղ մշակվել է Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի կողմից, նույնպես լավ կործանիչ է ինչպես ցամաքային, այնպես էլ նավի վրա հիմնված, բայց այն դեռ զիջում է F-35-ին մի շարք կարեւոր պարամետրերով, ինչպիսիք են աննկատելիությունը:
Շատ փորձագետներ կարծում են՝ Էրդողանը ցանկանում է թուրքական բանակը դարձնել ռազմական հիմք այն բանի համար, որ Այլանսի առաջնորդ երկրները ապագա ռազմական որոշումներ կայացնելիս կողմնորոշվեն միայն դեպի Անկարա: Թուրքական ռազմադյունաբերական համալիրը, որտեղ կարեւոր դեր է խաղում նախագահի փեսա սելջուկ բայրաքթարը, հուսալի օգնություն է թվում այլնասի ագրեսիվ ծրագրերի համար:
Չպետք է մոռանալ Թուրքիայի սեփական նեոօսմանյան հավակնությունների մասին։ Նոր սերնդի ինքնաթիռներով իրենց ռազմաօդային ուժերի եւ նավատորմի վերազինումը թույլ կտա Բարձր Դռան ինքնակոչ ժառանգներին իրենց ռազմաքաղաքական ուղեծրում պահել ոչ միայն Սիրիան կամ Իրաքը, այլեւ Բալկանյան տարածաշրջանը, Հունաստանը եւ Կովկասը: Ստանալով նոր սերնդի անտեսանելի կործանիչներ՝ Թուրքիան ոչ միայն կվերականգնի Հունաստանի հետ իր «Ռաֆալներով» հավասարությունը, այլեւ կշրջանցի հարեւաններին մի շարք ռազմական ուղղություններով։ Էրդողանը կարծում է՝ մոտ ապագայում Հունաստանը Թուրքիայի համար կդառնա դե ֆակտո վասալ երկիր, եւ դրա հիմքն արդեն ձեւավորվում է։ Արեւմտամետ վարչապետ Միցոտակիսն ու Հելլադական ուղղափառ եկեղեցին այսօր անհաշտ թշնամիներ են։ Հունական ուղղափառությունը 20-րդ դարում ծնել է մեծ հունական ազգայնականություն՝ պանհելինիզմ(համահունականություն)՝ իր հակաօսմանական եւ հակաթուրքական կարգախոսներով։ Եթե մարտնչող հակակղերական Միցոտակիսը հունական ուղղափառությանը քշի գետտո, ապա Թուրքիայի արեւմտյան հարեւանը կդառնա այժմյան Հայաստանի կամ Վրաստանի նմանակը՝ դիվահար Միշիկոյի ժամանակների (հատկանշական է՝ եւ նրան, եւ նիկլին, եւ միշիկոյին իրենց երկրներում աչքերի հետեւում նույն մականունն են ձոնել՝ թուրք)։
Այսպիսով, հակառուսական «դրոնային կոալիցիային» Թուրքիայի միանալու Էրդողանի որոշումը բխում է Անկարայի նեոօսմանյան ռազմաքաղաքական հավակնություններից, ինչպես նաեւ Թուրքիայի առաջնորդի կլանի ֆինանսական անհագ ախորժակներից: Չափազանցություն չի լինի ասել, որ Եվրամայդանից եւ այսպես կոչված «հակաահաբեկչական գործողությունից» Թուրքիան ավելի շատ շահեց, քան պարտվեց։ Կիեւի ռեժիմի համար թուրքական ԱԹՍ-ների մատակարարումները սկսվել են դեռեւս «հակաահաբեկչական գործողության»շրջանում։ Բացի օդային անօդաչու թռչող սարքերի վաճառքից, Թուրքիան Կիեւին երաշխավորել է օգնություն Ուկրաինայի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) արդիականացման հարցում՝ առավելագույնս հարմարեցնելով դրանք Սեւ ծովում Ռուսաստանի դեմ «մոծակների» պատերազմի իրողություններին: Խոսքը հիմնականում վերաբերում էր ռազմածովային նավատորմը թուրքական «կորվետ» տիպի նավերով որպես դրոշակակիր, իսկ նավակները՝ որպես հիմնական։ Արագընթաց փոքր տոննաժային նավերը, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են կառավարել նաեւ փորձառու նավաստիները, լավագույնս համապատասխանում են «մոծակների, այսինքն՝ ահաբեկչական պատերազմի» իրողություններին, որը Կիեւը ծրագրել էր Սեւծովյան նավատորմի նավերի եւ առափնյա բազաների դեմ։
Կիեւը, ռազմաճակատում փորձելով թուրքական bayraktar TB2 ԱԹՍ-ները, այժմ լիզում է Baykar Makina ընկերության նորագույն մշակում՝ bayraktar TB3 դրոններին: Այս անօդաչու թռչող սարքերը, ի տարբերություն TB2-ի, կարող են հաջողությամբ կիրառվել ոչ միայն ցամաքային, այլեւ ծովային ռազմական գործողությունների թատետրաբեում (TVD): TB3-ի առաջին փորձարկումը հաջողությամբ տեղի է ունեցել 2024 թ-ի նոյեմբերին հենց ծովում՝ թուրքական TCG Anadolu ուղղաթիռակրի կողմից, Էգեյան ծովում գտնվող Աքսազ ռազմածովային բազայի մոտակայքում՝ խոցելով բավականին մեծ ուսումնական թիրախ՝ ցածր բարձրությունից՝ տեսադաշտից դուրս։ Թիրախի խոցումն իրականացվել է դրոնից արձակված UAV-122 գերձայնային հրթիռով, որը մշակվել է թուրքական Roketsan ընկերության կողմից։ Թիրախը լազերով լուսավորել է TCG Anadolu ինքնաթիռում գտնվող TB2 դրոնը, ինչը ցույց է տվել երկու ԱԹՍ-ների հաջող համակարգումը։
Եթե նման զենքը հայտնվի Կիեւի խունտայի ձեռքում, Սեւծովյան ռազմական գործողությունների թատերաբեմում իրավիճակը եւ ուժերի հավասարակշռությունը զգալիորեն կփոխվեն։ Առայժմ Կիեւը կարող է միայն երազել TB3-ի մասին, ինչպես ասում են՝ «թաց երազներում»։
Նույնիսկ եթե Զապորոժիեի «Մոտոր Սիչ» կոնցեռնի հիման վրա ԱԹՍ-ների համատեղ արտադրութոյւնը դեռևս չի սկսվել, Կիեւի անօդաչու թռչող սարքերի կարիքները բավարարվում են առանց այս «անտեսանելի» գործարանի։ Օրինակ՝ «բանդերայի ռահվիրաների պալատներից» երիտասարդ տաղանդները սովորել են պատրաստել FPV և «քվադրոցիկլետներ»։ Սակայն թուրքական անօդաչու թռչող սարքերը, ինչպիսիք են բարելավված bayraktar TB2-ը և լիովին «նոր» TB3-ը, հատկապես մեծ քանակությամբ, Կիևին խիստ անհրաժեշտ են հենց որպես ինքնաթիռի տիպի խոշոր ԱԹՍ-ներ, որոնք կարող են թռչել երկար հեռավորությւնների վրա ռւ հարվածել մեծ թիրախների՝ գտնվելով անհասանելիության սահմաններից դուրս։ Այս մարդասպան մեքենաները ստանալու համար Կիեւը պատրաստ է շատ բան անել։
«Դրոնային կոալիցիային» միանալը, եթե համապատասխան տեղեկությունը հաստատվի, ակ-Սարայի միանգամայն օրինաչափ քայլ է, որը հասարակության մեջ եւ առավել եւս քաղաքական շրջանակներում ոչ մի դիմադրության չի հանդիպել։ «Ռուսամետ» քաղաքական ուժեր Թուրքիայում գոյություն չունեն.Էրդողանի աշխարհիկ հակառակորդները կողմնորոշված են դեպի Եվրամիություն, որի առաջնորդները հենց մտադիր են կռվել Ռուսաստանի դեմ «մինչեւ վերջին ուկրաինացին»: Քրդերը նույնպես նայում են ԵՄ-ին, ինչպես նաեւ Նահանգներին եւ Իսրայելին։ Ազգայնական գործողությունների կուսակցության նման «հին» պանթուրքիստները վաղուց դաշնակցում են Էրդողանի հետ, ում դեռ 2021 թ-ին Դեւլեթ Բահչելին Ղրիմի եւ Կուբանի, Վոլգայի եւ Սիբիրի հետ «թյուրքական աշխարհի» սկանդալային քարտեզ է նվիրել…։
Ալեքսանդր Աշուրով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի