|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին միգրացիայի դեպարտամենտի և նախարարության այլ ստորաբաժանումների հետ համակարգված համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել է 28 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նախարարության հրապարակած տեղեկության համաձայն՝ արտաքսված անձանց թվում են Ադրբեջանի, Բելառուսի, Եգիպտոսի, Իրաքի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Իսրայելի, Պակիստանի, Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացիներ։
Գործող օրենսդրության հիման վրա արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։