կարևոր
1522 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-10 10:37
Քաղաքական

Սրանց ջերմությունից զգացվում է, որ այս պատմության մեջ մենակ մենք ենք իրենց խանգարում․ Տիգրան Աբրահամյան

Սրանց ջերմությունից զգացվում է, որ այս պատմության մեջ մենակ մենք ենք իրենց խանգարում․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ՀՅԴ-ի դեմ հարձակումների ֆոնին հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների տեսանյութն աչքովս ընկավ:

Սրանց ջերմությունից զգացվում է, որ այս պատմության մեջ մենակ մենք ենք իրենց խանգարում` սիրառատ շփվելու և համատեղ կյանք կառուցելու տեսանկյունից:

Հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը և երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ»»:

Հիշեցնենք՝ վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել Ազգային Ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի բնակարաններում։ ԱԱԾ-ն նաև առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել է։ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանին էլ բերման են ենթարկել։