Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.82 |
EUR | ⚊ | € 449.11 |
RUB | ⚊ | ₽ 4.912 |
GBP | ⚊ | £ 521.34 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Armlur.am-ը գրում է․ «Երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին:
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ Փաշինյանն ասել է, որ պետք է շատ վստահելի մարդ նշանակել այդ պաշտոնում, ով կկարողանա «կոնտրոլ» անել ՀԷՑ-ի մոտ 6800 աշխատակցի:
Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ քննարկել են նաև իրենց թիմի մի անդամի թեկնածությունը, որը ժամանակին ՀԷՑ-ում է աշխատել ու քաջատեղյակ է, թե ինչ իրավիճակ է այնտեղ, բայց այդ հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացվել:
Մենք դիմել ենք ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին պարզելու համար, թե արդյոք ինքը նման առաջարկ ստացել է, թե ոչ: Պետրոսյանը հայտարարեց, որ որևէ մեկնաբանություն չունի»: