|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ առաջացած հակասությունների և կապ է պահպանում ԵԱՀԿ մասնակից պետությունների հետ, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ԺՀՄԻԳ մամուլի քարտուղար Կատյա Անդրուշը։
«ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին։ Մենք կապեր ենք պահպանում ԵԱՀԿ տարածաշրջանի պետությունների հետ՝ օգնելու համար նրանց կատարել կրոնի կամ համոզմունքի ազատությունը և այլ հիմնարար իրավունքներն ու ազատությունները, դրանց թվում՝ խոսքի ազատությունը հարգելու իրենց պարտավորությունները, որոնք կազմում են բոլոր ժողովրդավարական պետությունների հիմքը»,- նշել է գրասենյակի ներկայացուցիչը։