|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Ազգային ժողովում նոր պատգամավորները կունենան նոր գույք, նոր համակարգիչներ և կզբոսնեն նոր գորգերով պատված միջանցքներով, կօգտվեն տրավերտինով երեսպատված նոր զուգարաններից:
132 պատգամավորների համար ԱԺ աշխատակազմը նոր համակարգիչներ է գնել՝ հայկական արտադրության Armtab-եր, վճարել է մոտ 17 մլն դրամ: Նոր լափթոփները կփոխարինեն հնացած Acer նոութբուքերին: 100 նոր համակարգիչ էլ գնվել է աշխատասենյակների համար: 50 հատ նոր տպիչ սարք են ձեռք բերել և 4 հատ նոր Toyota Camry, որոնցից երեքը նախատեսված է ԱԺ նախագահի 3 տեղակալների համար, մեկը՝ աշխատակազմի ղեկավարի:
Դրանք ևս կվայելեն նոր եկողները, միայն չորրորդ Camry-ն է արդեն սպասարկում աշխատակազմին: Հներն էլ, որոնք հիմնականում 2012 թվականի արտադրության են, կփոխանցեն հանձնաժողովների նախագահների տեղակալներին: ԱԺ-ն նաև մեկ նոր տրակտոր է ձեռք բերել՝ այգու աշխատանքների համար, որը երեկ վրան կարմիր ժապավեն կապած՝ կանգնած էր ԱԺ բակում»,-գրում է թերթը: