կարևոր
895 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-10 12:03
Հասարակություն

Տունս խուզարկել են, ոչինչ չեն գտել, չգիտեմ ո՞ւր են տանում և ի՞նչ նպատակով․ Գևորգ Մուրադյան

«Տունս խուզարկել են, ոչինչ չեն գտել, չգիտեմ ո՞ւր են տանում և ի՞նչ նպատակով»,- այս մասին Երևան քաղաքի քննչական վարչության դիմաց ասաց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ Գևորգ Մուրադյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ձերբակալվել են ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։

ՀՅԴ անդամներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները ժամանել են Երևան քաղաքի քննչական վարչություն, ուր տեղափոխել են ձերբակալվածներին։

Մանրամասն՝ տեսանյութում։