|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իտալացի գիտնականները հայտնաբերել են, որ դասական երաժշտություն լսելը փոխում է սրտի աշխատանքի ռիթմը. տեղեկացնում են Doctors.am-ը:
Հետազոտությունների համար ընտրվել է դասական գործերից 4 մաս: Տարբեր տեմպով և ռիթմային գունավորումներով մասերի տևողությունը կազմել է մոտ 3.5 րոպե: Այդ հատվածները լսելու ընթացքում գիտնականները չափել են սրտի բաբախումների հաճախությունը 16 առողջ կամավորների մոտ: Նրանց նաև խնդրել էին տալ երաժշտության էմոցիոնալ բնութագիրը:
Դրանից հետո հետազոտողները որոշել են սրտի բաբախումների հաճախությունը վեգետատիվ վիճակում գտնվող 9 հիվանդի մոտ, որոնք այդ վիճակում են հայտնվել գանգուղեղային վնասվածքի կամ ծանր հիվանդության հետեւանքով: Գիտնականների տվյալներով` երաժշտական ստեղծագործությունները նույնանման ազդեցություն էին թողնում թե՛ առողջ մասնակիցների, թե՛ հիվանդների վրա. երաժշտությունն ազդում է գլխուղեղի լիմբիկ համակարգի կառուցվածքային ֆունկցիաների վրա, որոնք կարգավորում են ներքին օրգանների աշխատանքները, պատասխանատու են հուզական ռեակցիաների համար եւ կարող են պահպանել իրենց ակտիվությունն անգամ ուղեղի ծանր վնասվածքներից հետո: