կարևոր
2041 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-01 23:08
Հասարակություն

Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը

Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը

Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի հաղթողներից մեկը «Harmony Felt» ծրագիրն է։

Նախագծի շրջանակում ձեռք են բերվել հատուկ վիբրացիոն ժիլետներ, որոնք հնարավորություն են տալիս լսողական խնդիրներ ունեցողներ մարդկանց զգալ երաժշտությունը։